Ադրբեջանական բանակի ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, «հրամանատարներին հրահանգվել է վնասազերծել դիվերսիա նախապատրաստող երևակայական հակառակորդի խմբին»: Նշվում է, որ ադրբեջանական բանակը այս վարժանքներում փորձարկում է դժվարանցանելի տեղանքը հատելու համար նախատեսված դահուկային և թրթուրավոր սարքավորումները։
«Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել հրամանատարների հմտությունները դահուկներով և հատուկ տեխնիկա վարելիս՝ հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը, ինչպես նաև տեղանքին և եղանակային պայմաններին համապատասխան հմուտ քողարկումը», – ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: