Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են լարվածությունը նվազեցնելու դիվանագիտական ​​ուղիները

Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբան և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում, ինչպես նաև {Ուկրաինայի ուրջ} լարվածությունը նվազեցնելու դիվանագիտական ուղիները։

Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը այս մասին թվիթերյան գրառմամբ է հայտնել, միաժամանակ ողջունել «Անկարայի ակտիվ ջանքերը»։ Բացի այդ, Կուլեբան և Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։

Կուլեբան նաև հայտնել է, որ անվտանգության իրավիճակի վերաբերյալ գնահատականներ է փոխանակել ավստրիական դիվանագիտության ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի հետ։

Այս օրերին ռուսական բանակը շարունակում է լայնածավալ զորավարժությունները Ուկրաինայի սահմաններից քիչ հեռու՝ Բելառուսի տարածքում։ Ռուսաստանը հայտարարել է, թե հաջորդ շաբաթվանից՝ հինգ օր շարունակ, Սև և Ազովի ծովերի օդային տարածքում մի քանի գոտի լինելու է վտանգավոր թռիչքների համար։ Իսկ ավելի վաղ ռուս զինվորականները հայտարարել էին Սև ծովում և Միջերկրականում ծովային խոշոր զորավարժությունների անցկացման մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button