Չեխիայի արտգործնախարարը կորոնավիրուսով է վարակվել

Չեխիայի արտաքին գերատեսչության ղեկավար Յան Լիպավսկին, որ փետրվարի 7-ից 8-ն այցելել է Ուկրաինա, վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին այսօր հայտնել է Չեխիայի CNN Prima News հեռուստակայանը, որի հաղորդագրության համաձայն, արտգործնախարարն ինքնամեկուսացվել է և տնից է աշխատում:

Նախարարությունում ծրագրված այն հանդիպումներին, որոնք հնարավոր չէ հետաձգել, մասնակցում են Լիպավսկու տեղակալները:

Փետրվարի 9-ին հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով է վարակվել նաև Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկն, ով Լիպավսկու հետ միասին էր մեկնել Ուկրաինա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button