AP․ Ուկրաինայի արևելքում ապաստարանների խիստ պակաս է նկատվում

«Ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով զորքերի կուտակման ֆոնին Ուկրաինայի արևելքում ապաստարանների սուր պակաս է նկատվում», – հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի հետ սահմանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում այս պահին ընդամենը չորս ապաստարան գոյություն ունի։ Այս մասին գործակալությանը փոխանցել է տեղացի ակտիվիստ Ելենա Սմագինան։ Նրա խոսքով, պաշտոնական տվյալների համաձայն՝ Խարկովում և մերձակա շրջաններում ռմբակոծություններից և հրթիռակոծություններից պաշտպանվելու նպատակով ստեղծված 4 հազար 300 ապաստարան գոյություն ունի։ Իրականում, սակայն, ըստ Սմագինայի, հնարավոր է եղել գտնել դրանցից միայն 100-ը, որոնց ճնշող մեծամասնությունը օգտագործման համար պիտանի չէ։ «Դրանք կամ լիքն են ստորգետնյա ջրերով, կամ էլ շենքերի բնակիչների կողմից որպես խորդանոց են օգտագործվում», – նշել է ակտիվիստը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button