«Թուրքիան չի կարող անհաղորդ մնալ, եթե Հունաստանը, խախտելով կնքված պայմանագրերը, ռազմական ակտիվություն ցուցաբերի Էգեյան ծովի ապառազմականացված կղզիներում», – Hurriyet-ի փոխանցմամբ՝ այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ավարտին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան նաև դիմել է Միացյալ Նահանգներին՝ կղզիներում հունական ռազմական ակտիվությունը դատապարտելու կոչով։
«Ամեն դեպքում, եթե Հունաստանը շարունակի նման գործելաոճը, մենք նրանց կզգուշացնենք ամենաբարձր մակարդակով», – նշել է Էրդողանը։