Փետրվարի 18-ին Մոսկվայում կհանդիպեն Պուտինն ու Լուկաշենկոն

Փետրվարի 18-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները քննարկելու են «ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերությանն ու դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև եվրոպական անվտանգության հրատապ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր»։

Ռուսաստանի և Բելառուսի նախագահների վերջին դեմ առ դեմ հանդիպումը կայացել էր դեկտեմբերի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button