ՆԱՏՕ-ն «վճռական աջակցություն» է հայտնել Ուկրաինային և Վրաստանին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկն օնլայն ռեժիմով հեռավար մասնակցում է Բյուսելում գումարված ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօրվա նիստին։ Իսկ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն գտնվում է Բրյուսելում։

Այսօրվա նիստում կառույցի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի քաղաքական և գործնական վճռական աջակցությունը Ուկրաինային և Վրաստանին շարունակվում է։

«Ջերմ ողջույներ Վրաստանից և Ուկրաինայից մեր գործընկերներին՝ նախարար Բուրչուլաձեին և նախարար Ռեզնիկին։ Մենք այսօր հանդիպում ենք Եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալքի ներքո։ Մոսկվայից ազդանշաններ են ստացվում դիվանագիտությունը շարունակելու մասին, բայց մենք զորքերի հետ քաշման, կամ լարվածության թուլացման որևէ նշան դեռ չենք տեսնում», – ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի ՊՆ նախարարների երկօրյա հանդիպումը երեկ է մեկնարկել։ Սռաջին նիստի արդյունքների մասին հաղորդվել է, որ արձագանքելով Ռուսաստանի սպառնալիքներին, որոշում է ընդունվել հավելյալ ստորբաժանումներ տեղակայել Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button