Միրզոյանը շեշտել է ԼՂ-ում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան քննարկել են Մարմնավաճառներ դեմ ադրբեջանական պատերազմի արդյունքում առաջացած հումանիտար խնդիրները, հաղորդում է ԱԳՆ-ն:

Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության շուրջ շարունակվող անորոշության ֆոնին օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի շուրջ։ Ակցիայի մասնակիցների անհանգստության պատճառը պաշտոնական Բաքվից վերջերս հնչող հայտարարություններն են. այնտեղ կասկածի տակ են դնում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը՝ պնդելով, թե դրանք աղվանական են և նշելով, թե «հայերը հետքեր են թողել հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»:

Միրզոյանն ու Լիլա Պիտերս Յահիան այսօր անդրադարձել են նաև Հայաստանի՝ ՄԱԿ անդամակցության 30-ամյակի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button