Միացյալ Նահանգների Սենատը երեկ միաձայն ընդունել է Ուկրաինային աջակցող բանաձև։
«Ընդունված բանաձևը շատ կարևոր է», – նշել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը: Ըստ նրա՝ փաստաթղթի հաստատումը նշանակում է, որ երկու կուսակցությունների ամերիկացի օրենսդիրները «միասնական են Ուկրաինան պաշտպանելու իրենց ցանկության մեջ»։
Համաձայն բանաձևի տեքստի՝ սենատորները պաշտպանում են «տարածքային ամբողջականությունը վերականգնելու Ուկրաինայի իշխանությունների ջանքերը»։ Այս կապակցությամբ օրենսդիրներն առաջարկում են Վաշինգտոնին «քաղաքական, դիվանագիտական և ռազմական աջակցություն» ցուցաբերել Կիևին։ Դա պետք է ներառի զենքի լրացուցիչ մատակարարումները, ասված է փաստաթղթում։
Օրենսդիրները նաև առաջարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին «Ռուսաստանի հետագա ներխուժման կամ վնասակար գործողությունների դեպքում, որոնք խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունը, օգտագործել բոլոր հասանելի գործիքները, որպեսզի Ռուսաստանի Դաշնությանը զգալի ծախսեր կրի և վերականգնվի խաղաղությունը Եվրոպայում»։