ՀԱՊԿ ուժերը միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի սանկցիայով և Կիևի հավանությամբ կարող են տեղակայվել Դոնբասում

Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիան և Ուկրաինայի համաձայնությունը:

Այդ մասին այսօր Reuters լրատվական գործակալության թղթակցին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Տեսականորեն դա հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը, ի վերջո, դա Ուկրաինայի տարածքն է: Պետք է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատը, բացի այդ, անհրաժեշտ է մեր բոլոր {ՀԱՊԿ անդամ երկրների} կառավարությունների համաձայնությունը»,- ասել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, «ներուկրաինական ճգնաժամը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն հիմա զարգացումների ընթացքը շարունակվում է շատ վտանգավոր ուղղությամբ»:

«Չեմ հավատում, որ ամեն ինչ կարող է վերադառնալ այն վիճակին, երբ հրասայլերը ռազմակայաններում էին, իսկ զինվորները կայազորում: Հիմա պետք է գիտակցել բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը և հասնել համաձայնության»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button