Ուկրաինայի տարածքից արձակված արկը վնասել է Ռոստովի մարզում ծառայող սահմանապահներին պատկանող շինություններից մեկը։ Այս մասին TACC գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) հանրային կապերի կենտրոնից։
Գերատեսչության հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան 10-ի սահմաններում։
«Սահմանապահների ծառայության վայր հանդիսացող շինությունը, որ գտնվում էր սահմանից շուրջ 150 մետր հեռավորության վրա, ամբողջությամբ ավերվել է։ Տուժածներ չկան», – հաղորդել է Անվտանգության դաշնային ծառայությունը։