Պուտինն այսօր կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման մասին որոշումը

Քիչ առաջ ավարտվել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստը` նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, որի ժամանակ քննարկվել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման հարցը։

Պուտինը խորհրդի անդամներին հորդորում էր ելույթ ունենալ և հստակ ասել՝ կողմ են նրանք անկախության ճանաչմանը, թե ոչ:

Բոլորն ասացին` կողմ են։

Նիստի ավարտին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց` հավելելով, որ որոշումն այսօր կկայացնի:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button