Դոնեցկը և Լուգանսկը օգնություն են խնդրում Ռուսաստանի նախագահից

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը նամակով դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգնություն ստանալու խնդրանքով: Այդ մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուշիլինի և Պասեչնիկի նամակում ասվում է, որ «օգնության տրամադրումն ամրագրված է Ռուսաստանի և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բարեկամության և փոխօգնության մասին պայմանագրերում»:

Պուշիլինը և Պասեչնիկը Պուտինին գրել են, որ «օգնությունն անհրաժեշտ է ուկրաինական ուժերի ագրեսիան դիմագրավելու, խաղաղ բնակիչների շրջանում կորուստներից խուսափելու և մարդասիրական աղետը կանխելու համար»:

Փետրվարի 22-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը բավարարել է զինված ուժերն արտասահմանում օգտագործելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button