Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ խստորեն դատապարտելով ռուսական ագրեսիան։
Ռուսամետ համարվող քաղաքական գործիչն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային և կոչ արել չափազանց կոշտ պատժամիջոցներ կիրառել Կրեմլի դեմ, մասնավորապես՝ Ռուսաստանին անջատել SWIFT միջազգային ֆինանսական հաղորդակցության համակարգից։ «Խելագարներին պետք է մեկուսացնել», – ասել է Չեխիայի նախագահը։
Անցած օրերին Զեմանը հայտարարել էր, որ չի հավատում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությանը։ Չեխիայի նախագահն այսօր խոստովանել է, որ սխալ էր։