Օդեսայի ափերի մոտ թուրքական նավ է ռմբակոծվել։ Թուրքական նավագնացության գերատեսչությունը հաղորդում է, որ տուժածներ չկան, նավը գտնվում է անվտանգ վայրում։
Ռուսական ուժերը Օդեսայի մոտ ռազմական գործողություններ են իրականացնում։
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և միաժամանակ սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։