Հռոմի պապն այցել է Ռուսաստանի դեսպանատուն՝ իր անհանգստությունը հայտնելու Ուկրաինա ներխուժման կապակցությամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը անձամբ գնացել է Հռոմում Ռուսաստանի դեսպանատուն իր անհանգստությունը հայտնելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման կապակցությամբ։

Սա համարվում է աննախադեպ և դիվանագիտական արարողակարգի շեղում, քանի որ սովորաբար օտարերկրյա բանագնացներն են կանչվում Վատիկանի պետքարտուղարի կողմից կամ հանդիպում Պապի հետ Առաքելական պալատում:

Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հայտնել է, որ Պապը մոտ 30 րոպե է անցկացրել դեսպանատանը:

«Նա գնացել է պատերազմի կապակցությամբ իր մտահոգությունը հայտնելու», – Reuters-ին ասել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով հարցը, թե արդյոք Ֆրանցիսկոսը պապը առաջարկե՞լ է Վատիկանի միջնորդությունը իրավիճակի հանգուցալուցման համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button