Պուտինը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել «իշխանությունը վերցնել իրենց ձեռքը»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների հետ, որի ընթացքում ուկրաինացի զինվորականներին կոչ է արել «իշխանությունը վերցնել իրենց ձեռքը»։

Կրեմլի ղեկավարը հայտարարել է՝ «մեզ համար ավելի հեշտ կլինի բանակցել ձեզ հետ, քան թմրամոլների և նեոնացիստների բանդայի հետ, որոնք հաստատվել են Կիևում և պատանդ են վերցրել ողջ ուկրաինացի ժողովրդին»։

«Թույլ մի տվեք նեոնացիստներին և բանդերովներին օգտագործել ձեր երեխաներին, ձեր կանանց և ծերերին որպես կենդանի վահան», – ասել է Պուտինը։

Պուտինն ավելի վաղ էլ է չհիմնավորված մեղադրանքներ հնչեցրել Ուկրաինայի կառավարության հասցեին՝ պնդելով, որ այն «նեոնացիստական» ռեժիմ է, որը ձգտում է միջուկային զենք ունենալ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button