Զելենսկին հրաժարվում է բանակցություններից Բելառուսում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվում է բելառուսական Գոմելում բանակցելուց: Զելենսկին ասել է` պատրաստ է բանակցությունների «ցանկացած երկրում, որտեղից հրթիռներ չեն թռչում»։

«Իհարկե, մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք հանդիպել, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, Վարշավա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, մենք դրանք առաջարկել ենք ռուսներին», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին մերժել է առաջարկը՝ հավելելով, որ բանակցությունները Մինսկում հնարավոր կլինեին, եթե Ռուսաստանը չհարձակվեր Ուկրաինայի վրա Բելառուսի տարածքից։

Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ Ռուսաստանի պատվիրակությունը ժամանել է Բելառուս բանակցությունների համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button