Ուկրաինայում չորս ադրբեջանցի է զոհվել

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, պատերազմական գործողություններից հեռու մնալու նպատակով մի խումբ ադրբեջանցիներ փետրվարի 27-ին առավոտյան ժամը 2-ին 8 ավտոմեքենաներով Օդեսայի շրջանից ուղևորվել են դեպի Մոլդովա:

Մերդձդնեստրի ինքնահռչակ հանրապետությունից ոչ հեռու գտնվող Կուչուրգանի անցակետի մոտակայքում շարասյունը գնդակոծության է ենթարկվել:

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնում է, որ գրոհի հետևանքով սպանվել է Ադրբեջանի երեք քաղաքացի, կան նաև վիրավորներ:

Դեպքի վայր են ժամանել ուկրանացի ոստիկանները: Զոհվածների մարմիններն ուղարկվել են դիահերձարան, իսկ վիրավորները հիվանդանոց են փոխադրվել, նրանց վիճակը բավարար է:

Մեկ ուրիշ միջադեպ էլ փետրվարի 27-ին տեղի է ունեցել Խարկովում, որտեղ մի ադրբեջանցի տնից դուրս է եկել խմելու ջուր գնելու համար և քաղաքի կենտրոնում սպանվել է հրազենից:

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունն Ադրբեջանի քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ տներից, հեռու մնալ ռազմական օբյեկտներից, հետևել Ուկրաինայի պաշտոնական լրահոսին, ինչպես նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրություններին:

Վաղն Ադրբեջանի կառավարությունը Ռումինիայից երկու չարտերային չվերթներով մտադիր է Ուկրաինայից տուն վերադարձնել մոտ 350 ադրբեջանցիների:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button