Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Բելառուսի Գոմելի մարզում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր, հաղորդել է Գերագույն Ռադայի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում Կիևի պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից», – ասված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կիրակի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և Ռուսաստանի այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։