Վրաստանում արյուն են հավաքում Ուկրաինայի համար

Վրաստանի առողջապահության նախարարությունը կամավորներին կոչ է արել արյուն հանձնել Ուկրաինայի համար: Այդ մասին հաղորդվում է նախարարության Ֆեյսբուքի էջում:

«Նախարարությունը սկսում է Ուկրաինային օգնելու համար արյուն հանձնելու ցանկություն ունեցողների գրանցումը, հետաքրքրված մարդիկ կարող են զանգահարել 1505 հեռախոսահամարով կամ գրանցվել կայքում», – ասվում է հաղորդագրությունում:

Նախարարությունը հայտնում է, որ հավաքված արյունը պահանջված մշակումից հետո կուղարկվի Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնություն:

Վրաստանի կառավարությունը երկուշաբթի օրը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա: Բացի այդ, Վրաստանում հյուրանոցներում անվճար տեղավորում են ուկրաինացի այն զբոսաշրջիկներին, ովքեր պատերազմի պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ:

Երեկ Թբիլիսիի քաղաքապետարանը բացել է մարդասիրական օգնության ընդունման կետեր՝ հավաքված իրերը և պարագաները հետագայում Ուկրաինայի տարբեր քաղաքներ փոխադրելու համար:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button