Այսօր տեղի է ունեցել Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովն այսօր զրուցել են հեռախոսով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունը չի նշել, թե որ թեման են քննարկել երկու նախարարները: Ավելի վաղ Չավուշօղլուն հեռախոսով զրուցել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Նախարարները քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը:

Թուրքիան վերջին շաբաթներին փորձում է հանդես գալ միջնորդի դերում: Նախարար Չավուշօղլուն մի քանի անգամ հայտարարել է, թե կցանկանար Անթալիայում մարտի 11-ից 13-ը կայանալիք միջազգային դիվանագիտական հավաքի շրջանակներում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button