Տաթև համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Քննչական կոմիտեն այսօր հայտնում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ, նա ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի 62-ամյա բնակիչը, 2016 թվականից մինչև 2021-ի փետրվարը հանդիսանալով վերոնշյալ համայնքի ղեկավարը, «պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի հաշվեկշռին առկա «JCB» մակնիշի էքսկավատորը, առանց ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու, 2018-ին՝ 20 օր, 2019-ին՝ 40 օր, 2020-ին՝ 45 օր, օրական 8 ժամով՝ 1 ժամը 15 հազարից 20 հազար դրամով, տրամադրել է ՍՊ ընկերությանը, որի ներկայացուցչից ստացված ընդհանուր 14 միլիոն 400 հազար դրամ գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե՝ համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ, իսկ նշված ժամանակահատվածներում տեխնիկայի շահագործման դիմաց հատկացված, համայնքապետարանին պատկանող խոշոր չափերով՝ շուրջ 2 միլիոն 560 հազար դրամի 6 հազար 400 լիտր դիզելային վառելիքը վատնելու եղանակով հափշտակել է»։

Բացի այդ, Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2020-ի ամռանը վերոնշյալ տեխնիկան շուրջ 40 ժամ շահագործել է իրեն պատկանող անասնագոմի կառուցման աշխատանքների ժամանակ, «որի նպատակով համայնքից դուրս է գրվել և ծախսվել շուրջ 320 լիտր դիզելային վառելիք, իսկ էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված շուրջ 400 հազար դրամ գումարը համայնքապետարանի բյուջե չի վճարել»:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ օգոստոսի 6-ին որոշում է կայացվել Տաթև համայնքի նախկին ղեկավարին պաշտոնեական դիրքի չարաշահման և յուրացնելու կամ վատնելու հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նախկին համայնքապետին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ 2021-ի փետրվարին սպառվել է Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանի լիազորությունների ժամկետը, նրան փոխարինել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button