ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ՀՀ-ում ու Արցախում ստեղծված գործակալական ցանց

ԱԱԾ-ն հայտնում է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանում ու Արցախում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեության բացահայտման ու չեզոքացման մասին: Ըստ հաղորդագրության` այդ գործակալական ցանցի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Մարմնավաճառներ պետական մարմինների որոշ աշխատակիցներ։

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, ըստ որի` օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցիալական կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները, ապա առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։

Ընդ որում, ըստ ԱԱԾ-ի, որոշ դեպքերում հավաքագրված անձինք այս օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։

Հաղորդվում է, որ այս գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված են եղել նաև Մարմնավաճառներ դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին:

Պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է ընդհանուր թվով 16 անձ, նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button