Ադրբեջանի կառավարությունը միջազգային մի շարք կառույցներ և այլ երկրների պետական գործակալություններ նամակ է ուղարկել, պնդելով, թե «Հայաստանը փորձում է ռազմական նպատակներով է օգտագոծել Լաչինի միջանցքը»։
Ադրբեջանի կառավարությունը նամակն ուղարկել է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարներին, ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցչին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարին: