Սքոթ Քելլի՝ «Դիմոն, գուցե քեզ համար աշխատանք գտնես ՄակԴոնալդսում»

Ամերիկացի աստղանավորդ Սքոթ Քելլին, ով չորս տիեզերական թռիչք է կատարել՝ այդ թվում ռուսական «Սոյուզով», դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և ի նշան բողոքի վերադարձնում է «Տիեզերքի նվաճման գործում ծառայության համար» ռուսական պետական պարգևը:

Թվիթերում տեղադրած գրառմամբ աստղանավորդը դիմել է 2011 թվականին իրեն պարգևը շնորհած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, հայտնելով, որ վերադարձնում է մեդալը և խնդրում է այն հանձնել «ռուս մորն, ում որդին զոհվել է այդ անարդար պատերազմում»:

«Ես մեդալը փոստով կուղարկեմ Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատուն»,- գրել է Սքոթը:

Նա առաջին ամերիկացի աստղանավորդն է, ով միջազգային տիեզերական կայանում 340 օր մնացել է ռուսաստանցի տիեզերագնացների հետ:

Ամերիկացի աստղանավորդն առաջին օրվանից դատապարտել է ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա: Նա Թվիթերում ակտիվորեն մեկնաբանում է այդ պատերազմի թեման և գրառումներ է տեղադրում նաև ռուսերեն լեզվով:

Քելլիի և «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի միջև պատերազմի շուրջ հեռակա բանավեճ է սկսվել:

Նա արձագանքել է Ռոգոզինի այն մեկնաբանությանը, թե «առանց որոշ դրոշների ռուսական հրթիռն ավելի սիրուն կերևա»

«Դիմոն, առանց այդ դրոշների և դրանց բերած արտարժույթի քո տիեզերական ծրագիրը կերած ձվի կեղևի գին էլ չունի: Գուցե քեզ համար աշխատանք գտնես ՄակԴոնալդսում, եթե ՄակԴոնալդս դեռ կա Ռուսաստանում»,- գրել է ամերիկացի աստղանավորդը:

«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինն այդ գրառմանը հայհոյանքով է պատասխանել:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button