Ուկրաինայի ԿԲ-ն մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, խնդրում է սառեցնել «Միր»-ով գործարքները

Ուկրաինայի կենտրոնական բանկը Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի, Թուրքիայի և Ղրղըզստանի կենտրոնական դրամատներին խնդրել է սառեցնել բոլոր փոխանցումները ռուսական վճարային «Միր» համակարգի միջոցով։

Երեկ հրապարակված հայտարարությամբ բանկը տեղեկացրել է, որ խնդրել է այս պետություններին դադարեցնել «Միր» քարտերի օգտագործումը դրամարկղերից գումար հանելու, ինչպես նաև օնլայն առևտրի կամ փոխանցումների նպատակով։

«Այս դիմումը հրատապ կարգով քննարկման կարիք ունի՝ արագացնելու ֆինանսական ճնշումներն ագրեսոր երկրի նկատմամբ, որն առաջ է տանում հարձակումն Ուկարինայի դեմ», – հայտարարել է այդ երկրի Կենտրոնական դրամատունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button