Բաքուն հրապարակել է Երևանին ներկայացրած 5 կետանոց առաջարկը

Բաքուն պատրաստ է բանակցություններ վարել Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի հինգ հիմնարար սկզբունքները: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետևյալ սկզբունքները.

– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում.

– միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում.

– ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից.

– պետական սահմանի սահմանազատում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում.

– տրանսպորտային ուղեիների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը խոսել էր խաղաղության հիմնարար փաստաթղթի ստորագրման առաջարկից՝ հույս հայտնելով, որ «Հայաստանը հեշտությամբ կընդունի ադրբեջանական նոր փաստաթուղթը»։

Իսկ այսօր Երևանը պատասխանել էր Բաքվից փոխանցված առաջարկներին` նշելով, որ դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button