Լոնդոնի անարխիստները գրավել են ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի առանձնատունը

«Սքուոթերները»՝ օտարի անշարժ գույքն ապօրինաբար գրավող և այնտեղ բնակություն հաստատող մարդիկ, ներխուժել և գրավել են Լոնդոնի ամենաշքեղ թաղամասում՝ Բելգրեյվում գտնվող ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի գերթանկարժեք առանձնատունը:

«Գրավելով այս դղյակը մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի ժողովրդին, քանի որ ռուսները երբեք հավանություն չէին տա այս խելագար պատերազմին»,- հայտարարել են «սքուոթերները»:

Ենթադրվում է, որ այս ակցիան իրականացրել են Լոնդոնի անարխիստները: Նրանց կարգախոսն է` «Դուք գրավում եք Ուկրաինան, մենք գրավում ենք ձեր վիլլան»:

Դեպքի վայր են ժամանել Լոնդոնի ոստիկանները: Բրիտանիան արգելանք է դրել Դերիպասկայի բանկային ավանդների վրա:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button