Ուկրաինայի մի շարք քաղաքներում գիշերը պայթյուններ են որոտացել

Ուկրաինական լրատվամիջոցները գիշերը հաղորդում էին Վիննիցայում պայթյունների մասին։ Վիննիցան գտնվում է մարտական շրջաններից հեռու, և խոսքը հավանաբար նոր հրթիռակոծության մասին է։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրթիռներ են արձակվել Մարիուպոլի ուղղությամբ: Գիշերը Խարկովում պայթյուններ են որոտացել։ Առավոտյան պայթյուններ են լսվել նաև Կիևում: Հաղորդվում է Օդեսայից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք գտնվող Միրնոյե գյուղում ուժգին պայթյունի մասին։

Ուկրաինական ալիքները հայտնում են, որ գիշերվա ընթացքում օդային տագնապ է հայտարարվել գրեթե ամբողջ երկրում՝ Պոլտավայից միչև Լվով, Կիևից միչև Օդեսա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան տեսաուղերձում հայտնել է, որ երեքշաբթի արևելյան երեք շրջաններից՝ Սումիից, Խարկովից և Դոնեցկից տարհանվել է մոտ 30 հազար մարդ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button