ՄԱԿ-ի փորձագետների պնդմամբ՝ ուկրաինացի տնտեսվարողների կեսից ավելին դադարեցրել է գործունեությունը

Եթե ռուս-ուկրաինական պատերազմը ձգձգվի՝ Ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությունը կհայտնվի չքավորության ճիրաններում։ Նման հայտարարությամբ են հանդես եկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարները։

Կազմակերպության ներկայացուցիչների պնդմամբ՝ պատերազմի շարունակության դեպքում երկրի բնակչության 90 տոկոսին կարող է սպառնալ չքավորության ստորին շեմից ցածր հայտնվելու վտանգը։ «Ուկրաինական տնտեսության վերջին 18 տարիների ձեռքբերումները կարող են զրոյացվել 12-ից 18 ամիսների ընթացքում», – հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայները։

«Պատերազմի հետևանքներն արդեն իսկ տեսանելի են։ Օրինակի համար, Ուկրաինայում գործող տնտեսվարողների 50 տոկոսը արդեն իսկ ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը, մյուս 50 տոկոսը դեռ այս կամ այն չափով շարունակում է աշխատել։ Միայն այս ցուցանիշը կարող է պատկերացում ստեղծել, թե ինչ լուրջ ազդեցություն են թողել ուկրաինական տնտեսության վրա պատերազմի առաջին երեք շաբաթները», – հայտարարում էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button