Ռուսական կողմի գործողությունները վկայում են, որ այն տրամադրված չէ ուկրաինական իշխանությունների հետ դիվանագիտական համագործակցության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մինչ օրս ես չեմ տեսել էական ջանքեր Ռուսաստանի կողմից, որոնք ուղղված կլինեն իր վարած պատերազմին դիվանագիտական ճանապարհով վերջ տալուն», – ասել է Բլինքենը մամուլի ասուլիսում։
Պետքարտուղարն իր աջակցություն է հայտնել լարվածության թուլացմանն ուղղված Ուկրաինայի ջանքերին: