Եվրոպական միությունը մտադիր է աստիճանաբար՝ երկու տարում հրաժարվել ռուսական գազից:
Այդ մասին այսօր Բրյուսելում Եվրամիության արտգորխնախարարների ժողովից հետո ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զբիգնև Ռաուն:
«Հետզհետե ավելի մեծ ըմբռնում է ստանում ռուսական ածխաջրածիններից հրաժարվելու անհրաժեշտությունը»,- ասել է Ռաուն:
Նրա խոսքով, փորձագետները կարծիք են հայտնել, որ Եվրոպական միության պարագայում ռուսական էներգակիրներիցհ նարավորինս արագ հրաժարվելու իրատեսական ժամկետը մոտ երկու տարի է: