Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանն արտագնա նիստում Ռուսաստանի ընդդիմության լիդեր, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր, բլոգեր Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 9 տարվա ազատազրկման: Նավալնին պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:

Նավալնիին մեղավոր են ճանաչել Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ֆինանսական միջոցները յուրացնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Պետական դատախազը 13 տարվա ազատազրկում է պահանջել:

Լեֆորտովոյի շրջանային դատարանի արտագնա նիստը տեղի է ունեցել Վլադիմիրի շրջանի Պոկրով ավանում գտնվող բանտում, որտեղ Նավալնին կրում է պայմանական ազատազրկման կանոնները խախտելու մեղադրանքով 2,5 տարվա ազատազրկման պատիժը:

Իր վերջին խոսքում մարտի 15-ին Նավալնին ասել է, այսօր Ռուսաստանում բոլորի պարտքը պետք է լինի պայքարն Ուկրաինայի պատերազմի դեմ, քանի որ այլապես Ռուսաստանը կկազմաքանդվի որպես պետություն:

Դատավճիռն այսօր ընթերցել է դատավոր Մարգարիտա Կոտովան, ով նախագահ Վլադիմիր Պուտինի մարտի 18-ի հրամանագրով խրախուսվել և նշանակվել է Մոսկվայի քաղաքային դատարանի անդամ:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button