ՆԱՏՕ-ն որոշեց մեկ տարով երկարաձգել Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում այսօր որոշվեց մեկ տարով երկարաձգել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը։

«Դաշինքը շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին՝ նրա առաջնորդության և նվիրվածության համար, հատկապես միջազգային անվտանգության այս կրիտիկական պահին»,- նշված է ՆԱՏՕ-ի մարտի 24-ի հայտարարությունում։

Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը ավարտվելու էր սեպտեմբերի 30-ին։ Նորվեգիայի նախկին վարչապետ, մասնագիտությամբ տնտեսագետ Ստոլտենբերգը անցած ամսին ընտրվել էր Նորվեգիայի կենտրոնական բանկի նախագահ և ակնկալվում էր, որ նա այդ պաշտոնին կանցնի դեկտեմբերի 1-ից։ Սակայն ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ նա դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button