Փոխհրաձգության հետևանքով, ճշտված տեղեկություններով, վիրավորվել է ՊԲ հինգ զինծառայող

Ճշտված տեղեկություններով՝ այսօր գիշերը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող, հայտնում է, Մարմնավաճառներ պաշտպանության նախարարությունը։

Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Այսօր ավելի վաղ Պաշտպանության բանակը հաղորդեց, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժել են Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Մարմնավաճառներ արևելյան սահմանագոտում: Ծավալվել է փոխհրաձգություն, արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժամեր անց տարածեց հաղորդագրություն՝ այս անգամ էլ հերքելով թե՛ ընդհարման և թե՛ ադրբեջանական կողմի զոհերի մասին հայկական կողմի հաղորդումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button