Սերգեյ Լավրով. «Ռուսաստանին տոտալ հիբրիդային պատերազմ են հայտարարել»

Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե երկրին հայտարարել են տոտալ հիբրիդային պատերազմ: Այդ մասին նախարարն ասել է Ալեքսանդր Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած քննարկումների ընթացքում:

«Այսօր մեզ հայտարարել են իսկական հիբրիդային պատերազմ, «տոտալ պատերազմ», այդ եզրույթն են օգտագործել հիտլերական Գերմանիայում, և այն հիմա կիրառում են եվրոպացի գործիչներից շատերը, երբ ասում են, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ: Նպատակները չեն թաքցնում և հրապարակավ են հնչեցվում՝ քանդել, ավերել, ոչնչացնել, խեղդել ռուսաստանյան տնտեսությունը և Ռուսաստանն ընդհանրապես»,- ասել է նախարարը:

Նա ասել է, թե այս «սանկցիոն անօրինության (санкционный беспредел) համապատկերում ակնհայտ է դառնում, որ «բոլոր արժեքները, որոնք արևմտյան գործիչները մեզ քարոզում էին՝ կարծիքի արտահայտության ազատություն, շուկայական տնտեսություն, մասնավոր սեփականության անձեռնմխելիություն, անմեղության կանխավարկած՝ իրականում կոպեկի գին չունեն»:

Լավրովը նաև պնդել է, թե չնայած Արևմուտքի ջանքերին, Ռուսաստանի մեկուսացում չի լինի:

«Ավելին ասեմ, մենք մտադիր չենք ինքնամեկուսանալ, մենք աշխարհում ունենք շատ բարեկամներ, դաշնակիցներ, գործընկերներ, կան հսկայական թվով միություններ, որոնց շրջանակներում Ռուսաստանը շարունակում է աշխատել և համագործակցել բոլոր մայրցամաքների երկրների հետ, և մենք կշարունակենք դա անել»,- ասել է Լավրովը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button