Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ և Պաշտպանության նախարարների հետ

Վարշավայում այսօր կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

Սա ԱՄՆ նախագահի առաջին հանդիպումն է պաշտոնական Կիևի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ փետրվարի 24-ին ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումից ի վեր։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը։

«Մենք հավելյալ խոստումներ ստացանք Միացյալ Նահանգների հետ պաշտպանական ոլորտում մեր հետագա համագործակցության վերաբերյալ», – բանակցությունների ավարտին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button