ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությանը. Զասը՝ Փաշինյանին

ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությանը և մտահոգված է՝ զինված միջադեպերի աշխարհագրության ընդլայնման կապակցությամբ, այսօր ասել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ՀԱՊԿ հաղորդագրության, ընդգծվել է, որ ի հայտ եկած լարվածությունը բացասաբար է ազդում Հայաստանի անվտանգության, ինչպես նաև կազմակերպության պատասխանատվության ընդհանուր գոտու վրա և բարդացնում է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների ղեկավարներ միջև նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների կատարմանը։

«Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական միջադեպերը, որոնց մասին դուք խոսում եք, սպառնալիք են Հայաստանի համար։ եթե խոսենք լուծման ուղիների մասին, ապա, կարծում ենք, որ այս իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ուղիները դեռ չեն սպառվել, ինչն, ըստ էության, լավագույն տարբերակը կլիներ բոլորի համար», – ասել է Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ կազմակերպության անդամ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությունը ռազմական դաշինքի առանցքային առաջնահերթություններից է։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button