Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել՝ պայմանավորվելով ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Ստամբուլում:
Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ, զրույցի ընթացքում ընդգծվել է Ուկրաինայում հրադադարի անհապաղ հաստատման և հումանիտար իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին ասել է՝ շարունակելու են ջանքերը այս գործընթացում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա մարտի 28-30-ը Թուրքիայում: