Վրաստանի իշխանությունները խայտառակում են վրաց ժողովրդին․ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «եթե մոտ ապագայում Վրաստանի ռուսամետ իշխանությունը չտապալվի, վրացիների ներկայիս սերունդը «ընդմիշտ կմտնի Ուկրաինայի պատմության մեջ խարանով»։

«Եթե մենք հիմա չկարողանանք մոբիլիզացվել, Վրաստանը կկործանվի»,- այսօր դատարանում իր գործով հերթական լսումների ընթացքում հայտարարել է անցած տարվանից բանտարկված Սաակաշվիլին։

«Ինչքան էլ ուկրաինացիներին բացատրենք, որ ներկայիս իշխանությունները չեն արտահայտում վրաց ժողովրդի կարծիքը, ուկրաինացիները մեզ չեն հավատա»,- կարծիք է հայտնել Վրաստանի նախկին առաջնորդը , որը պշտոնաթողությունից հետո Ուկրաինայում էր բնակվում և պետական պաշտոն զբաղեցնում։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանի կառավարությունը հրաժարվել է միանալ Մոսկվայի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը կոշտ արձագանք է հարուցել ընդդիմախոսների շրջանում. հազարավոր վրացիներ մի քանի օր շարունակ ցույցեր են կազմակերպել վարչապետի հրաժարականի պահանջով։

«Իմեդի» հեռուստաընկերության պատվերով անցկացված սոցհարցման արդյունքները, սակայն, վկայում են, որ Վրաստանի բնակչության մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու պաշտոնական Թբիլիսիի որոշմանը։ Թբիլիսիում գործող GORBI սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության համաձայն` Վրաստանի բնակչության 64 տոկոսը դեմ է Թբիլիսիի՝ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին միանալու գաղափարին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button