Ռաու․ «ԵԱՀԿ-ն շարունակելու է աջակցել Վրաստանին»

ԵԱՀԿ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել Վրաստանին, այսօր Թբիլիսի կատարած այցի շրջանակներում հայտարարել է կազմակերպության նախագահող պետության՝ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։

Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ բանակցությունների ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանի գործողությունները հետխորհրդային տարածքում։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ` ես այս այցով ցանկանում եմ վերահաստատել կազմակերպության կողմից Վրաստանին ցուցաբերվող հաստատակամ աջակցությունը՝ ներքին և արտաքին մարտահրավերներին դեմ հանդիման։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ձեռնարկված ապակառուցողական գործողությունները, որոնցից ամենաակնառու դեպքերից էր Վրաստանը, սահմանները միակողմանիորեն վերաձևելու փորձ են իրենցից ներկայացնում», – հայտարարում էր Լեհաստանի արտգործնախարարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button