«Դիմադրություն» շարժումը ավտոերթով ուղևորվում է Գյումրի: Կեսօրն անց այնտեղ հանրահավաք է նախատեսված:
Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները հայտարարել են, որ այսօր Երևանում հանրահավաք նախատեսված չէ, Ֆրանսիայի հրապարակում 17:00-ին արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով, իսկ արդեն վաղը հանրահավաք է ծրագրված, որը ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, լինելու է «կարևորագույն, հուժկու, մեծ»:
Երեկ նրանք ավտոերթով Վանաձոր էին հասել, որտեղ նաև հանրահավաք էին անցկացրել:
Անհնազանդության ակցիաները Երևանում մեկ շաբաթ է, ինչ սկսվել են: Ընդդիմությունը պայքարը սկսել է Մարմնավաճառներ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Նրանք պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։