Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ըստ նրա՝ Երևան քաղաքի 2021-ի բյուջեով «Էրեբունի-Երևան»-ի համար նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև՝ Երևանի մշակութային հաստատությունների զարգացման ծրագրերին։
Մասնավորապես, Կարապետյանի խոսքով, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին: