Հռոմի Ֆրանցիսկոս պապը բոլորին կոչ է անում անպայման պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարդկությանը կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նա ասել է, որ միայն վակցինան կարող է վերջ տալ համավարակին:

«Եղբայրության ոգով և պայծառ ապագայի հույսով դիմում եմ ձեզ, Փառք Աստծո, շնորհիվ մեծ թվով մարդկանց աշխատանքի, մենք հիմա ունենք վակցինաներ, որոնք պաշտպանում են կորոնավիուսից: Վակցինաները կարող են վերջ տալ համավարակին, սակայն դրա համար մենք բոլորս պետք է համագործակցենք»,- ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:

Նրա խոսքով, համավարակը կհաղթահարվի միայն այն դեպքում, երբ վակցինան հասանելի լինի բոլորին՝ այդ թվում աղքատ պետությունների բնակիչներին:

«Պատվաստվելը սիրո արտահայտություն է, սեր առ բարեկամ և ազգական, քանի որ վակցինան պաշտպանում է, այդ սերը նաև քաղքական է և սոցիալական է, դա համամարդկային է, վակցինան վիրուսից պաշտպանվելու պարզ և հզոր զենք է»,- ասել է Հռոմի պապը թշվառ երկրներ պատվաստանյութ ուղարկող միջազգային կառույցների համաժողովի մասնակիցներին հասցեագրված տեսաուղերձում:

Նրա խոսքով, աշխարհում առկա է վակցինայի նկատմամբ անվստահություն, որի հետևանքով շատերը հրաժարվում են ներարկումից և վարակվում են կորոնավիրոսի արագ տարածվող «դելտա» տարբերակով:

Հռոմի պապը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է այս տարվա մարտին և ասել է, որ դա բարոյական պարտավորություն է համարել:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button