Մոսկվայի հարավում գտնվող հոսթելում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 3-ը տուժել է, այսօր հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է 16 հարկանի շենքի առաջին հարկում և տարածվել է 150 քառակուսի մետրի վրա:
«Հրդեհը մարվել է ժամը 00:47», – ասված է հաղորդագրությունում: