Ռուսաստանը «Ս-400»-ի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման մասին պայմանագիր կկնքի Թուրքիայի հետ

Ռուսաստանը պատրաստվում է մոտ ժամանակներս Թուրքիայի հետ պայմանագիր կնքել «Ս-400» զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման մասին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը: Մինչ այդ Անկարան արդեն իսկ զենիթահրթիռային այդ համակարգերի չորս դիվիզիոն էր գնել՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։

«Խորհրդակցությունները շարունակվում են, կարծում եմ, որ դրանք արդեն վերջնական փուլում են, և մոտ ապագայում մենք կսկսենք գործընկերների հետ պայմանագրի ձևակերպումն և ստորագրումը»,- ասել է նա:

Թուրքիայի արևմտյան դաշնակիցները դեմ են այս գործարքին, Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ ռուսական զինատեսակների ներդրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրում խնդիրներ կստեղծի Հյուսիսատլանտյան դաշինքի համար։

Տևական զգուշացումներից հետո՝ անցած տարվա վերջին, Միացյալ Նահանգները նաև պատժամիջոցներ սահմանեց Անկարայի դեմ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, շարունակում է պնդել, թե ռուսական հրթիռներից ոչ մի դեպքում չի հրաժարվելու։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button