Սեպտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այդ մասին Փաշինյանն այսօր ասաց Ազգային ժողովում՝ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։
«Հատուկ ուզում եմ ընդգծել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլիի շահագրգիռ գործունեությունը հայ-վրացական տնտեսական համագորխակցությունը ակտիվացնելու գործում», – ասաց վարչապետը՝ շարունակելով․ – «Չեմ կարող չհիշատակել վարչապետ Ղարիբաշվիլիի անձնական ներդումը հունիսի 12-ին մեր 15 գերիների վերադարձը կազմակերպելու գործում»։