Արցախի Մարտակերտ քաղաքի բնակարաններից մեկում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել ու ձերբակալվել․ ԼՂ դատախազություն

Օգոստոսի 25-ին Արցախի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, հայտնում է Արցախի գլխավոր դատախազությունը։

Նույն օրը, ըստ տատախազության, վերջինս բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն: Հարուցվել է քրեական գործ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն, ասված է հաղորդագրությունում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button