Իրանի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության 19 նախարարներից 18-ին

Իրանի խորհրդարանը վստահություն է հայտնել նախագահ Էբրահիմ Ռայիսիի առաջարկած 19 նախարարների թեկնածուներից 18-ին:

Նախագահը թեկնածուների ցուցակն օգոստոսի 11-ն է փոխանցել օրենսիդրներին: Խոհրրդարանը քննարկումները սկսել է անցած շաբաթ օրը և երեկ է ավարտել:

Քննարկումների ընթացքում օրենսդիրներն իրենց կարծիքն են հայտնել յուրաքանչյուր թեկնածուի մասին և դրանից հետո քվեարկել են: Քվեարկության արդյունքները հրապարակել է խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը:

Իրանի խորհրդարանը Հոսեյն Ամիր Աբդուլահիանին հաստատել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Նավթարդյունաբերության նախարարի պաշտոնը ստացել է Ջավադ Օվջին:

Միակը, ով չի հաստատվել պաշտոնում, Իրանի կրթության նախարարի թեկնաշծուն էր: Իրանի օրենքի համաձայն, նախագահը երեք ամսվա ընթացքում կարող է նախարարի նոր թեկնածու առաջադրել:

Ելույթ ունենալով խորհրդարանում, նախագահ Ռայիսին ասել է, որ նոր կառավարության նպատակն է պաշտպանել և առաջ տանել սոցիալական արդարության գաղափարները և պայքարել կոռուպցիայի դեմ:

Արտաքին ասպարեզում, ըստ նախագահի, Թեհրանը պետք է ակտիվացնի շփումներն աշխարհի բոլոր երկրների հետ և եռանդուն կերպով պայքարի ամերիկյան պատժամիջոցների չեղարկման համար, սակայն հույսը չի դնելու միայն դրա վրա:

«Մենք վճռական պայքար ենք մղելու սանկցիաների դեմ, բայց դրանով չի պայմանավորվելու մարդկանց ապրուստը, չի կարելի դրանք իրար կապել, որովհետև այդ դեպքում տնտեսական վիճակը կդառնա անվերահսկելի, եթե այդպես լինի, շուկայի կայունությունը կխաթարվի, և դա նոր խնդիրներ կստեղծի»,- ասել է Ռայիսին:

Իրանի ղեկավարների համոզմամբ, պայքարելով պատժամիջոցների դեմ, երկիրը պետք է միաժամանակ աշխատի ներքին ռեսուրսները զարգացնելու ուղղությամբ և տնտեսական բարգավաճումը չկապի միայն սանկցիաների չեղարկման հետ:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button